Իրանումսկսվել են ցույցեր

Անցած շաբաթը խաղաղ չէր Իրանի համար։

Իրանում ուրբաթ օրվանից սկսվել են ցույցեր մի ապրանքի գնի թանկացման պատճառով, որն ամենաէժաններից է համաաշխարհային մակարդակով հենց Իրանում։

Խոսքը բենզինի մոտավորապես կրկնակի թանկացման մասին է, քանի որ կա որոշում դրա մի լիտրը նախկին 15.000 ռիալի (մոտ 0.12 ԱՄՆ դոլար) փոխարեն (թեև կային պետական սուբսիդիաներ տարբեր խավերի ու զբաղմունքի տեր անձանց համար ամեն ամիս մինչև որոշակի քանակ այն 10.000 ռիալով վաճառելու համար) այժմ վաճառել 30.000 ռիալով (մոտ 0.24 ԱՄՆ դոլար)՝ բացառությամբ յուրաքանչյուր անձին հասանելիք ամսեկան 60, իսկ տաքսու վարորդների դեպքում` 400 լիտրի, որը պետք է վաճառվի նախկին 15.000 ռիալով։

Բենզինի գնի թանկացման դեմ Իրանի բնակիչները ցույցեր են սկսել գրեթե ողջ երկրի տարածքով՝ Թավրիզից մինչև Մաշհադ։

Կան տեղեկություններ զոհերի և մեծ թվով ձերբակալվածների մասին, որոնք երեկ իր խոսքում հաստատեց նաև երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Երեկ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Շամխանին կոչ է արել ցուցարարներին վերջ տալ անօրինական գործողություններին (շենքերի, բենզալցակայանների հրդեհում ևն), իսկ շաբաթ երեկոյան 20:00-ից 24 ժամով անջատվել էր համացանցը և չէր գործում ողջ Իրանի տարածքում։

Չնայած ԱՄՆ-ն պաշտոնական մակարդակով ողջունել է ցույցերը և հայտնել, որ «սատարում է» ԻԻՀ քաղաքացիներին, սակայն Իրանից դուրս ապրող հենց իրանցի մի քանի փորձագետներ երեկ կանխատեսում էին, որ Իրանի իշխանությունները կհաղթահարեն այս իրավիճակը և առժամանակ կկարողանան խուսափել իրենց համար անցանկալի սցենարներից։

#Մեր_հարավում_խառն_են

ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ «ԴՂՅԱԿ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ» (ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ)

Երբեմն մարդիկ անվերջ գնում են իրենց երջանկության հետևից, չիմանալով, որ այն հենց իրենց կողքին է: Այդպես էլ կատարվեց պատմվածքում: Ընտանիքը ցանկանում էր հասնել դղյակին, որտեղ, կարծում էին, որ կլինեն ավելի երջանիկ: Մի քանի տարի նրանք ապարդյուն քայլեցին, չհասկանալով, որ դղյակը անհրաժեշտ չէ երջանիկ լինելու համար: Ժամանակն առաջ է ընթանում, դեպի նպատակը գնալը և չհանձնվելն, իհարկե, կարևոր է, սակայն չի կարելի չնկատել, թե ինչ է կատարվում քո շուրջն այդ պահին: Երջանկությունը քեզ սիրող, միշտ աջակցող և ամեն հարցում օգնող մարդկանցով շրջապատված լինելն է: Կարևոր չէ, որտեղ դու կապրես, ինչ կլինի քո հագին, ինչպիսի տեսք կունենաս, կարևոր է ունենալ քո կողքին այնպիսի մարդ, ով քեզ երբեք չի լքի: Ապագայի մասին չափից շատ մտածելու փոխարեն, պետք է ապրել ներկայով:

Պատմվածքում տղամարդը համառորեն գնում էր դեպի իր նպատակը՝ դղյակը: Նա այնքան էր կենտրոնացել այդ մտքի վրա, որ չէր նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Վերջապես, երբ գտավ դղյակը և ներս մտավ, նրա կինն ու աղջիկն այլևս նրա հետ չէին, սակայն, եթե չձգտեր գտնել դղյակը և ապրեր ներկայով, միգուցե շատ ավելի երջանիկ պահեր կապրեր իր ընտանիքի հետ: Դեպի նպատակը գնալու ճանապարհին կորուստներ են լինում, սակայն ընտանիքը շատ թանկ արժեք է, և ոչ մի երազանք չի կարող արդարացնել այդ արժեքի կորուստը:

Անհաղթ խալիֆան

Անհաղթ խալիֆան

         Իմ կարծիքով պատմվածքը ուզում էր ասելոր ինչքան էլ հեքիաթներում հաստատվեսմիևնույնն է պահ է գալիսոր պետք է դուրս գաս քո այդ հեքիաթիցքանի որ քո իրանանությունն է վտանգվումիսկ առանց իրականության հեքիաթ ստեղծել անհնար է ։ Պետք է իրականությանը մի փոքր հետևել , քանի որ դու կկորչես հեքիաթներումիսկ քո իրականությունը կքանդվի որոշ սխալների պատճառով , որոնք արել ես դու այդ հեքիաթում ։ Պատմվածքում հեքիաթով ապրողը չեր հավատում նրան ինչը իր հեքիաթի մեջ տեղ չուներսակայան չհավատալու հետևանքով գահնկյաց եղավ և կորցրեց իր թագավորության կեսը։Պետք է երազելբայց ողջ կյանքը երազի մեջ ապրել պետք չէ։

Երջանկության իմաստը Ա.Իսահակյան (վերլուծություն)

Պատմվածքում  պատմվում է մի դերվիշ ծերունու մասին որը անցնելով ահռելի տարացք հասել էր անապատում գտնվող Սվինքսի մոտ նրանից երջանկության իմաստի մասին հարցնելու համար։ Սակայն նա մնում է անպատասխան՝ սվինքսը մնում է նույն դիրքով քարացած նայելով անապատի հեռուները։ Անցնում են օրեր և դերվիշը սկսում է հույսակոտր լինել, քանի որ կարող էր մնալ անպասխան։ Որոշ ժամանակ անց, վերջին անգամ փորձ անելով, դերվիշը աղաչելով հարցը  կրկնում է։ Սվինքսը վերջապես շարժում է իր աչքերը, և պատասխանում դերվիշին որ մարդու պես անմիտ արարածը անկարող է ըմբռնել երջանկության իմաստը ամբողջությամբ։

— Մարդու գոյությունը չարժե իր ձգտումին, և ոչ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս։ Երջանկության իմաստը չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանալ, քարանալ, քարանալ․․․ — ասաց Սվինքսը։

Դերվիշին հանձնելով երջանկության իմաստը պատգամելու աշխատանքը Սվինքսը փակեց աչքերը և կրկին քարացած նայեց դեպի հեռուները։

 

Այդպիսով Սվինքսը դերվիշին հասկացրեց, որ հարկավոր չէ միշտ իմաստ տեսնել երջանկության մեջ, երբեմն այն գալիս է ինքնստինքյան, երբեմն տարբեր միջադեպերի օգնությամբ և այլն։

Խեր, Շառ, Աստված. Սուսաննա Հարությունյան

«Խեր, Շառ, Աստված» պատմվածքը իր գլխավոր հերոսի՝ Վարդանի բարեկամների միջոցով ստեղծում է կերպարներ, որոնք պետք է դառնային սփոփանք և հանգստություն Վարդանի հոգու վրա հասած վշտերի համար։ Հանգամանքների բերումով ամեն անգամ, երբ նա փորձում է կիսվել իր ներքին ապրումներով՝ կարեկցանքի, գուցե նաև ամոթի զգացումը ամուր փակում են նրա բերանը։

Սկզբում, երբ ցանկանում էր խոսել մոր հետ, «գիտակցեց, որ վերջերս իրենց դերերը փոխվել են… Հիմա ինքն է նրան ծնողություն անում» և, մտածեց, որ ինչու պետք է աշխարհում ապրող այդքան մարդուց իր խնդիրները բարդելու համար հենց մորը ընտրի։ Արդյունքում ընտրությունը կանգնեց հորեղբայր Արշամի վրա՝ ասաց. «Սաղ ըլնի Արշամը», և գնաց հորեղբոր մոտ։

Ճանապարհին տեսավ հավաքարարին, ով փորձում էր ցախավելի պոչով արթնացնել բակի նստարանին քնած հարբեցողին և բողոքում էր․ «Թե ասա քո խմելու իմաստը ո՞րն ա, որ պիտի անջատվես քնես, քո կայֆը չվայելես…»։ Հետո տեսավ, թե ինչպես է թաղման թափորը դուրս գալիս եկեղեցուց, և ափսոսաց այն հանգանակությունը, որ տվել էր այդ եկեղեցու կառուցման համար․«Եթե իմանար, որ էդ անասունին կբերեին ու կպառկեցնեին եկեղեցում, հաստատ չէր տա»։ Նա ափսոսում էր տերտերին, ով զույգեր պսակելուց բացի նման անարժանի թաղմանը իր երգեցիկ ձայնով պետք է երգեր, ափսոսում էր. «պետական փողերով գնված ծաղկեպսակները…», որովհետև դա այն գումարն էր, որը պետք է մի որբի հացը դառնար, մի հիվանդի էլ՝ բուժումը։ Զայրույթը կյանքի անարդարության նկատմամբ կրկնապատկվեց, ասելիքն էլ շատացավ։ Բայց ոչինչ այնքան թևաթափ չէր կարող անել, ինչքան «էդ գազան մարդու»՝ Արշամի կերպարանքը, որ ցավից կուչ էր եկել և կարծես․ «փորձում էր թաքնվել մաշված կոշիկի ցցված քթի տակ»։ Փոքրիկ 10 տարեկան Արշամին էլ երևի այն նույն եկեղեցում կպառկեցնեն, բայց դժվար նույնքան շքեղ ծաղկեպսակներով և գեղեցիկ հագնված դպրոցականներով, որ թափորի սկզբում կգնան։ Ու առհասարակ ափսոս է եկեղեցին, որ նույն արարողակարգով հա՛մ դժոխք է ճանապարհում, հա՛մ դրախտ։ Աղոթքները արժեզրկվում են դրանով, չպետք է մեղսավորները կարծես մի անմեղ մանուկ թաղվեն և մահից առաջ ապաշխարեն իրենց գործած մեղքերի համար։

Որպես բնության օրենք սևին պետք է հաջորդի սպիտակը, և այս պատմությունն էլ բացառություն չէ․ «Հետո նկատեց, որ հոր ընկերոջ տան մոտ է… Սրանք չորս շենքի արանքում վրան խփել, հարսանիք էին անում։ Հոր որբ մեծացած ընկերը տղային էր պսակում»։ Եվ իհարկե Վարդանը չէր կարող ուրիշի ուրախությունն իր դառնություններով լցնել։ Նա միայն կերավ, խմեց, հետո մի քսան հազար էլ նվեր տվեց և հուսահատված շարունակեց տնտղել հոր և մոր կողմից ունեցած գերդաստանը՝ փորձելով այդ մեծ ընտանիքի մեջ գտնել մեկին, ում հետ կկարողանար վերջապես խոսել…«Հիվանդանոց են տարել…»

Հիշեց մորաքույր Վարդուշին։ Հեշտ կյանք չուներ՝ ամուսնուն էր ջահել տարիքում թաղել, մեծ տղան հայրենիքի առաջ պարտքը կատարելիս էր զոհվել, իսկ փոքր տղան նստած էր՝ քաղաքական հոդվածով։ Կարճ ասած՝ «կոփված կնիկ էր», ու ոչ մեկ Վարդանին ավելի լավ չէր կարող հասկանալ, բայց այդ «քար ու երկաթ» կնիկն էլ այնքան ուժեղ չէր, որ հոգեկան ծանր ապրումների հետ մեկտեղ հիվանդություններին էլ կարողանար դիմակայել՝ ինֆարկտ էր խփել․ «Պահո~, ուրեմն կա բան, որին մորքուրի սիրտը չի դիմացել…»: Մորաքրոջ համար «պերեդաչի» հավաքեց՝ գրիլ, միրգ, մասուրի հյութ, ու գնաց տեսակցության, բայց նրան չթողեցին մոտը գնալ, որովհետև մորաքույրը դեռ վերակենդանացման բաժանմունքում էր։ Վարդանը հիշեց, մոտակայքում հորաքրոջ տունն էր։ Իհարկե, հորաքույրը որպես զրուցընկեր բանի պիտանի չէր, բայց այ մարդը՝ ուրիշ հարց, եթե «օղի դնի սեղանին, իրար կհասկանան»։ «Հորաքրոջ տուն մտնելն ու գերի ընկնելը մեկ եղավ»։ Հորաքույրը չափազանց զբաղված էր, մարդն էլ տանը չէր։ Հորաքրոջ աղջիկը մի օր առաջ ծննդաբերել էր, իսկ ինքը դեռ նորածնին չէր էլ տեսել։ Տան մի ծայրից մյուսը խառնված վազելու ընթացքում հորաքույրը հասցրեց Վարդանին պատմել, որ փոքր տղան Ռուսաստան․ «եսիմ ինչ գողուբոզ․․․» աղջկա հետ է ամուսնացել։ Դե իհարկե այդ ինքնասիրահարված կինը ամենապարկեշտ հարսից էլ դժգոհ կմնար, կասեր՝ եփել չգիտի կամ էլ փնթի է, մարդն էլ տղու Ռուսաստանից ուղարկած փողերով մեկնել է Թուրքիա, որ «նստի պապենական տան դռանը, ուր հիմա քրդեր են ապրում, լաց լինի ու հայրենիքի հանդեպ պատքը կատարած հետ գա»։ Այստեղ էլ Վարդանի բախտը չբերեց, դեռ մի բան էլ ստիպված էր հորաքրոջ հիվանդ կեսուրի անկողնու մոտ նստել, մինչև հորաքույրը թոռանը գնա տեսնի և հետ վերադառնա։ Խոստացված քսան րոպեի փոխարեն Վարդանը նստեց մինչ մութն ընկնելը։

Վարդանն էլ տուն գնալ չէր ուզում, բայց ու՞ր գնար, էլ ո՞վ էր մնացել, ում հետ կարող էր կիսել իր ապրումները։ Մթնում էր, որոշեց գնալ քրոջ մոտ՝ այնտեղ գիշերելու։ Քրոջից խրատ ու խորհուրդ չէր սպասում, բայց դե գոնե մենակ չէր լինի։ Քրոջ տան ճանապարհին մի եղեգնաձորցուց գինի գնեց, երևի զգում էր, որ խմիչքն է մնալու իր միակ ապավենը։ Վարդանը չսխալվեց, քույրը տանը չէր, հերթափոխով հացի փռում էր աշխատում, իսկ քրոջ հաշմանդամ ամուսինը բաժակի ընկեր չէր։ Վարդանը մնաց մենակ իր գինու կապրոնե շշի հետ։ Խմեց սկզբից մոր կենացը, հետո Արշամի թոռան հոգու հանգստության կենացը, հոր ընկերոջ տղայի բախտավորության կենացը, մորքուրին էլ չանտեսեց, նրա հոգու փրկության կենացն էլ խմեց․․․

Չնայած նրան, որ այստեղ լսում են անվճար, միևնույնն է, Վարդանի վշտի միակ ունկնդիրը գինու բաժակը եղավ, ինչպես գուցե այն հարբեցողինը, որ բակի նստարանին էր քնած։ Թերևս հարբեցող լինելու պատճառը հենց ներսում կուտակված վշտերն են․․․

Ու այսպես հաջորդաբար Վարդանը խմում էր մեկի ուրախության ու մյուսի դժբախտության կենացը, մինչև հասավ սեփականին՝ «էս էլ իմ ցավի կենացը․․․»։ Շիշը դատարկվեց, Վարդանը գլուխը դրեց սեղանին ու կեսքուն-կեսարթուն նջջեց։

Ու գիշերներն էլ դադարել էին փրկություն լինել, որովհետև մտքերի ձայնը շատ ավելի բարձր էր։ Կիսափակ աչքերի առաջ շարունակում էին պտտվել ծանոթ պատկերներ, որոնք մե՛րթ հանգստություն էին բերում նրա հոգուն, մե՛րթ ցավ։ «Մտովի վերցրեց Արշամի ոտքերի տակ ընկած տերողորմյան…» ու սկսեց հերթով քաշել։ Ու ով իմանա, այս Վարդանին ինչ կընկնի․․․

ԽԵՐ, ՇԱՌ, ԱՍՏՎԱԾ․․․ԽԵՐ, ՇԱՌ, ԱՍՏՎԱԾ․․․ Մեկ գցում ես` շառ է գալիս, մեկ գցում ես` խեր է գալիս․․․

Թվական անուն

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները
գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3 ֊ արաբական ֊քանակական, բացարձակ

641֊661 ֊ արաբական ֊ քանակական, բացարձակ

652 ֊ արաբական ֊ քանակական, բացարձակ

643 ֊ արաբական ֊ քանակական, բացարձակ

X ֊ հռոմեական ֊ դասական

IV-V ֊ հռոմեական ֊ դասական

Յոթ ֊ այբենական ֊ քանակական, բացարձակ

1905 ֊ արաբական ֊ քանակական, բացարձակ

37,85 ֊ արաբական ֊ քանակական, կոտորակային

Չորս֊ այբենական ֊ քանակական, բացարձակ

6֊ական ֊ արաբական֊ քանակական բաշխական

0,6 ֊ արաբական ֊ քանակական, կոտորակայի

 

 

2. Գրե՛լ բառերով։
9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

9- ինը, 12- տասներկու, 99- իննսունինը, 50- հիսուն, 60- վաթսուն, 70- յոթանասուն, 80- ութանասուն, 100- հարյուր, 1938-հազար ինը հարյուր եռեսուն, II- երկրորդ, III- երրորդ, IV- չորրորդ։

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ