Վանի թագավորության պետական կառավարման համակարգը և բանակի կազմը

Վանի թագավորությունը հինարևելյան տիպի բացարձակ միապետություն էր: Պետության գլուխը թագավորն էր, իշխանությունն անսահմանափակ էր և ժառանգական` հորից ավագ որդուն: Թագավորը համարվում էր գերագույն աստված Խալդիի ներկայացուցիչը երկրի վրա և իր գործերը կատարում էր նրա անունից:

Թագավորին կից գործում էր Ավագների խորհուրդը, որի մեջ մտնողները համարվում էին արքայի « խորհրդականներ»: Պետությունը բաժանված էր խոշոր մարզերի, որոնք կառավարվում էին արքունի կառավարիչների կողմից:

Բանակ: Կառավարման համակարգին զուգահեռ նաև փոխվեց բանակը: Դեռևս Իշպուինիի և Մենուայի օրոք սկսվել էր աշխարհազորի փոխարինումը արհեստավարժ զինվորականությամբ: Ռուսա Ա-ի օրոք առանձնացվեց «արքայական գունդը», ձևավորվեցին «մարզային զորքեր»: Բանակը կազմված էր հետևակից, հեծելազորից և մարտակառքերից: Այն բաժանված էր երեք հազարանոց գնդերի, որոնք իրենց հերթին կազմված էին 50- ական զինվորից բաղկացած վաշտերից:

Զորքի գերագույն հրամանատարը արքան էր: Պատերազմի ժամանակ նրան օգնում էին առաջին և երկրորդ սպարապետերը: Հիշատակվում են նաև գնդապետեր, հարյուրապետեր, հիսնապետերև տասնապետեր:

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ

Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել: Նրա ստեղծագործություններից ենթադրվում է, որ Ֆրիկը ծնվել է 13-րդ դարում թաթար-մոնղոլների արշավանքների ժամանակ: Սկզբում ապրել է բարեկեցիկ կյանքով, ապա գերի է ընկել թաթարների ձեռքը, զրկվել ունեցվածքից և ընտանիքից:Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ, սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։

Ֆրիկ նշանակում է կրակի վրա այրված դեռահաս ցորեն:Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։

Մէկն ի պապանց պարոնորդի,

Մէկն ի հարանց մուրող լինի.

Մէկին` հազար ձի ու ջորի,

Մէկին` ոչ ուլ մի ոչ մաքի:

Մէկին` հազար դեկան ոսկի,

Մէկին` ոչ փող մի պղնձի.

Մեկին` հազար հատ մարգարիտ,

Մէկին` ոչ ուլնիկ մի ապակի:

Մէկին` հազար գառնով մաքի,

Մէկին` ոչ մէկ չորքոտքնի.

Մէկին` բեհեզ և ծիրանի,

Մէկին`բրդէ շալ մի չանկնի:

Մէկին` ատլաս և ղրմզի,

Մէկին` շապիկ մի չի հասնի.

Մէկին` հարամն յաջողի,

Մեկին`հալան կորուսի:

 

Հնդեվրոպական նախահայրենիքը

Ժաղավուրդների ու լեզուների առաջացման հարցը միշտ էլ հետաքրքրել  է մարդկությանը: Ժամանակից հիտության մեջ կա համեմետական լեզվաբանություն, որից էլ պարզ է դառնում, որ նախապատմական ժամանակներում ներկայիս ժողովուրդների նախնիները կազմել են մեծ ընտանիքներ: Դրանք գիտության մեջ կոչվեցին «մայր ժաղավուրդներ», իսկ նրանց զբաղեցրած տարածքները` «նախահայրենիքներ»:

Հայերն ունեն հնդեվրոպական ծագում, այսինքն` մի շարք այլ ժաղավուրդների նախնիների հետ ունեն ազգակցություն: Այն այսօրվա գիտության մեջ կոչվում է « հնդեվրոպական մայր ժաղավուրդ»: Լեզվաընտանիքի անվանակոչումը պայմանավորված է դրան պատկանող ժողովուրդների տարածվածությամբ (Հնդկաստանից մինչև Եվրոպա): Հնդեվրոպական հայրենիքը Հայկական լեռնաշխարհն էր: Աշխարհի ամենաբազամդամ լեզվաընտանիքն է: Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել ռոմանական, գերմանական, սլավոնական, իրանական և այլ լեզվաճյուղեր:

Ֆրիկ

Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները՝ Թագվոշ և Դոդոնա։ Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում։ Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել։ Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն՝ բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով՝ սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ։ Դրա համար էլ նրանից խլել էին իր ընտանիքը։ Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել։ Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ, սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը։

Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետ: Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով։

Մէկն ի պապանց պարոնորդի,

Մէկն ի հարանց մուրող լինի.

Մէկին` հազար ձի և ջորի

Մէկին` ոչ ուլ մի, ոչ մաքի:

Մէկին` հազար դեկան ոսկի,

Մէկին` ոչ փող մի պղինձ.

Մէկին` հազար հատ մարգարիտ,

Մէկին` ոչ ուլիկ մի ապակի:

Մէկին` հազար գառնով մաքի,

Մէկին` ոչ մէկ չորքոտքնի.

Մէկին` բեհեզ և ծիրանի,

Մէկին` բրդե շալ մի չանկնի:

Մէկին` ատլաս և ղրմզի,

Մէկին` շապիկ մի չի հասնի.

Մէկին` հարամն յաջողի,

Մէկին` հալալն կորուսի:

Գոյակնի թիվը, Կազմությունը, Օրինաչափություններ

Տուն, շուն, գիրք, աչք, ձեռք — տներ, շներ, գրքեր, աչքեր, ձեռքեր:Միավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է -եր հոգնակերտ մասնիկով:

Գնդակ, մեքենա, սեղան, աթոռ — գնդակներ, մեքնաներ, սեղաններ, աթոռներ:Բազմավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է -ներ հոգնակերտ մասնիկով:

Մուկ — մկներ

ձուկ — ձկներ

եզ — եզներ

գառ — գառներ

բեռ — բեռներ

մատ — մատներ

նուռ — նռներ

դուռ — դռներ

ծունկ — ծնկներ

ռոս — ռուսներ

հարս — հարսներ

Գրաբարւմ մի խումբ միավանկ բառեր ունեցել են -ն վերջնահնչյունը: Այդ բառերը հոգնակիի կազմության և բառակազմության ժամանակ, -ն վերջնահնչյունը վերականգնթւմ են` բեռ — բեռներ — բեռնատար — բեռնակիր:

Ազատության օր, բարձունքի հաղթահարում

Ազատության օրը  որոշոցինք նշել  յուրահատուկ ձեվով։Գնացին Փոքրիկ Անի բայց մինչ տեղ հասնելը փորձեցինք բարձրանալ Մեծեփ սարը։ Բարձրունքից երևում էր Սևանը իր ողջ գեղեցկությամբ ուղղակի խոսքրերով անհնար է բացատրել ինչպիսի տեսարան էր բացվում այդ բարձրունքից այնքան գեղեցիկ էր այտ տեսարանը,որ չէինք ցանկանում գնալ։Շատերց լսել է20180923_124002ի , որ Փոքրիկ Անին շատ գեղեցիկ վայր է, երբ հասանք տեղ ամեն ինչ այնքան գեզեցիկ էր այնքան հեքիատային էր ամեն ինչ:Երեկոյան խառույկ վառեցինք նստեցինք կրակի շուրջ երգեցինք,ասմունքեցինք և շուրջպար բռնեցինք պարեցինք մեր սիրելի պարերից մեկը Կարնո քոչաին  հետո նստեցինք մի քից զրուցեցինք նայելով աստղազարդ երկնքին։Առավոտյան արթնանալուց հետո հավաքեցինք մեր իրերը և տխրեցինք քանի որ ցանկանում էինք ևս մի քանի օ20180922_203149ր անցկացնել Սևանի ափին։

Ճայերը

Այս պատմությունը վկայում է այն մասին, որ այս օր էլ դեռ կան ապերախտ երեխաներ, որոնք մոռանում են իրենց ծնողներին և թողնում նրանց մենության մեջ: Բայց ծերունին ուժեղ գտնվելեվ կարողացավ հաղթահարել մենությունը և փորձեց այդ բացը լրացնել ճայեր միջոցով: Ճայերը դարձել էին նրա զավակները և նա նույնքան տխրում էր ճայերի կորստից, որքան իր սեփակքն զավակների կորստից: Այս պատմությունը մենության մասին էր, թե որքան դժվար է առանց հարազատի և որքան մարդը ունի դրա կարիքը, մանավանդ ծերության մեջ:

Սեպտեմբերի 17-22

 

Կետերի փոխարեն գրի՛ր Բ, Պ կամ Փ տառերը.

ա․ գինարբուք, աղբակույտ, ամփոփել, ամպհովանի, երեսսրբիչ, աղբյուր, սփրթնել, սպրդել, թմբլիկ, դրմբոց, թրմփալ, թպրտալ, խաբկանք, խափշիկ, անխաբ, անխափան, անկապտելի, կապտել, կափկափել, ձերբազատվել, դարբին, ուրբաթ, համբերություն, շամփուր, ծոպավոր, Ծոպք, սրբապատկեր, ժայռակույտ, կոպ, նրբահնչյուն, Աբխազիա, Հակոբյան, ընդհուպ, գռփել, հարբուխ, ըմբոշխնել, բամբ, բամփել, ամպշող, հուսախաբ, խծբծանք, արբենալ, Արփինե, դարպաս, սիբեխ, ըմբշամարտ, տոփյուն, հպանցիկ, ներբան, ներբողել, տարփողել, տարփանք, ճողոպրել, պատշգամբ, տարբերություն, սրբատեղի, աղբանոց, նրբիրան, կոփվել, շփերթ, ակնակապիճ, գիպս, շամփուր, ճամպրուկ, սփոփել, գաբար, որբևայրի, ամբարիշտ, երբեմն, երփնագույն, աղբարկղ, թարփ, շովափ, իբրև, երբ, փափագ, պապակ, ճամփորդ, Համբարձումյան, լիրբ, թփթփացնել, երբեմնի, երբևէ, դափնեպսակ, թափք, ծփծփան, ողբաձայն, դաբնեվարդ, ողբերգակ, խաբուսիկ, ցայտաղբյուր, տուրուդմփոց:

Կետերի փոխարեն գրի՛ր Գ, Կ կամ Ք տառերը.

ա. Զիգզագ, Վարդգես, արևկեզ, շողոքորթ, թանկագին, թանգարան, մտահոգություն, երկրպագել, դիրքորոշում, հոգեհմա, հմայք, փափագել, պապակված, կարգ, կառք, փեղկ, փողք, Օքսեն, աքցան, ձայնակցել, նախկին, նախքան, չոքել, չօգնել, ծեգ, հոգալ, ճաքել, ճկվել, առաձգական, եղերերգ, տաքդեղ, հեղգ, զուգարան, սերկևիլ, անողոք, մարգարտահոտ, ձկան, շնկչնկան, բարվոքել, կարգապահ, հոգեպարար, հոգեհանգիստ, հանրօգուտ, օրակարգ, մոգական, ոգելից, մեղք, մեղկ, պատրույգ, վարագույր, արհավիրք, մակույք, մարգարեություն, պարգևատրել, առինքնել, պնակալեգ, պատարագել, երգել. երկնել, երաշխիք, վարակ, մարագ, դարակ, կարագ, նորոգել, բազրիք, բողկ, անօգնական, ճտքավոր, անարգանք, անհարգի, հաստիկ, դրասանք, օրհներգ, արմունկ, սրնգակալ, այգեվետ, գոգնոց, դիցուք, վարքուբարք, տարերք, համերգ, կողպեք, մարգարթաշող, ճիգուցանք, մաքրասեր:

Քերականություն


1․ Գտնել տրված նախադասությունների գլխավոր անդամներն ու ընդգծել։

1․ Մի շաբաթ էր՝ անձրևները դադարել էին, և մթնոլորտը ողողվել էր գարնան արբեցուցիչ հոտով։
2․ Եթե Շապուհը մի փոքր մարդկություն ունենար չպիտի մոռանար այն մեծահոգությունը, որ իմ հայրը ցույց տվեց նրան։
3․ Թագուհին խոնարհել էր գլուխը, և հորդաբուխ արցունքները հեղեղի պես թափվում էին։
4․ Արդեն մի քանի ամիս քաղաքը շրջապատված էր, և օրըստօրե սեղմվում էրթշնամու խեղդող օղակը։
5․ Քաղաքացիները վախենում էին վառել ճրաքները, և ականակիր խավարն էր թագավորում չորսդին։

 

Ղազար Փարպեցի

87B17EAE-2045-4845-BB31-8248E6E41CFA.jpeg

Ղազար Փարփեցի, միջնադարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան Վահան Մամիկոնյանի քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։

Մոտ 465-470 թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484-486 թվականներին եղել է Սյունիքում։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է 490-ին Ամիդ, որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել նրան և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է Փարպիի ձորում։

«Պատմություն Հայոց»-ը բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղազար Փարպեցին հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բյուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը: Առաջին դրվագում շարադրված են Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը և Սասանյան Պարսկաստանի դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը։ Երկրորդ դրվագը Վարդանանց պատերազմն է, համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ դրվագում Ղազար Փարպեցին իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460-480–ական թվականների հայ–պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482-484 թվականների հակապարսկական ապստամբության պատմությունը։ Ղազար Փարպեցու «Թուղթ»–ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղազար Փարպեցին հրաժարվում է աղանդավորների հետ կապերի խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործունեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղազար Փարպեցու չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։