Ճանապարհորդություն դեպի Թավրիզ

Գիշեր էր, երբ մենք ճանապարհ ընկանք։ Շարժվելով Երևանից՝ գնում էինք դեպի Թավրիզ։ Ոչ շատ մեծ, բայց հաճելի խմբով։ Գիշերով ճամփորդելը շա՜տ հաճիլի և տպավորիչ էր։ Անհամբեր սպասում էինք, թե երբ ենք տեղ հասնելու։ Ճանապարհին ունեցանք կանգառներ, որտեղ և տեսանք գիշերային Գորիսը վերևից։ Հրաշք տեսարան, բոլորը ապշել էին։ 

 

Առավոտյան հասանք հայ֊իրանական սահման, որտեղ և մեզ էր սպասում 《Մեղրիի պարսից լեզվի կենտրոնի》 խումբը։ Ծանոթանալով նրանց հետ՝ ճանապահվեցինք դեպի Գողթն գավառի 《Ավերակ ջաղաց》ջրվեժը։ Յուրահատուկ ջրվեժ, որի նմանը չէի հանդիպել կյանքում։ Երկար շրջելով, ուսումնասիրելով՝ մենք վերադարձանք մեքենան՝ ճանապարհը շարունակելու։

 

 


Մյուս կանգառը Խոջա Նազարի քարավանատունն էր, գեղեցիկ ճարտարապետություն, որտեղ տեսանք ուղտերի քարավանի արձանախումբը։ Շարժվեցինք դեպի 《Սուրբ Ստեփանոս նախավկայի》 վանք։ Մի հրաշալի կառույց էր, որն ուներ հրաշալի և յուրօրինակ գեղեցկություն։ Ցավոք, չկարողացանք տեսնել վանքը ներսից, քանի որ փակ էր։

 


Ճաշելուց և մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի Քանդովան գյուղ։ Շատ հետաքրքիր. էր մարդիկ ապրում էին քարանձավների մեջ և իրենց կյանքը չէին պատկերացնում ուրիշ տեղ։ Միայն դուռ և պատուհան մարդու միջամտությամբ, մնացածը՝ բնության կողմից։ Մարդիկ հետաքրքիր լուծում էին գտել և ապրում էին։ Նրանք այնտեղ զբաղվում էին մեղվաբուծությամբ։ Իրենց եկամուտը ստանում էին ձեռագործ իրերի վաճառքով։ Հագեցած առաջին օրվանից հետո, հիացած և զարմացած, բայց միևնույն ժամանակ բավականին հոգնած՝ մենք գնացինք գիշերելու հյուրատանը, որպեսզի նոր թարմ ուժերով հաջորդ օրը շարունակենք մեր շրջագայությունը գեղեցիկ Թավրիզում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s