Սյուինիք։ Օր երրորդ

Գիշերով հասանք Գորիսի Կոռնիձոր գյուղ՝ ընկեր Վարդան Կարապետյանի հայրական տուն։ Քանի որ շատ հոգնած էինք, միանգամից գնացինք քնելու։ Առավոտյան արթնացանք շատ առույգ։ Նախաճաշեցինք, շատ հաճելի էր ծանոթանալ, շփվել տան անդամների հետ։ Նախաճաշից հետո մենք գնացինք գյուղի դպրոց, որտեղ քննություն էր անցկացվում։ Մինչ կվերջանար քննությունը, մենք շրջեցինք դպրոցով, եղանք ուսուցչանոցում, շփվեցինք ուսուցիչների հետ։Նրանք մեզ պատմում էին դասավնդամ իրենց մեթոդների, դպրոցի պատմության, լուսահոգի դասավնդողների մասին:
Երբ վերջացավ քննությունը, մենք միասին դպրոցի աշակերտների հետ պարուսուցում անցկացրինք։ Ծանոթացանք 9-րդ դասարանի սովորողների հետ, նրանք պատմեցին քննությունների ընթացքի դժվարությունների մասին: Պարից անմիջապես հետո մենք գնացինք նախակրթարան՝ հանդիպելու երեխաներին։
Շարունակում էինք ճանապարհը՝ չդադարելով կանգ առնել և ծանոթանալ գյուղի մյուս տեսարժան վայրերի հետ։ Դրա մասին հոգում էր ընկեր Վարդան Կարապետյանը։ Նա ծանոթացնում էր գյուղի ամեն մի ծառին և թփին։ Գյուղից դուրս գալով՝ մենք շարժվեցինք դեպի Խնձորեսկ՝ տեսնելու 《Ճոճվող կամուրջը》։ Մինչ կամուրջը կանցնեինք, գիդը մեզ պատմեց ժամանակին անձամբ իր ապրած քարանձավի մասին։ Ի դեպ, Խնձորեսկում կային քարանձավատներ, որոնք շատ էին նման Քանդովանի տներին։         Շատ մեծ դժվարությամբ կարողացա անցնել այդ կամրջի վրայով։ Ճանապարհին հեռվից տեսանք Մխիթար սպարապետի գերեզմանը։ Անցնելով կամուրջը՝ տեսանք 《 Ինը մանուկ աղբյուրը》, որի ջուրը կարծես արյունոտ լիներ։ Մի քիչ ևս առաջ շարժվելով տեսանք մի վանք՝ որտեղ և աղոթեցինք բոլորս։ Վերադարձի ճանապրհը ինձ ավելի հեշտ թվաց. ավելի հանգիստ անցա կամուրջը։
Ցավոք, մեքենայի խնդրի պատճառով չկարողացանք տեսնել Շաքիի ջրվեժ, որին ես երկար էի սպասել։ Բայց հոգ չէ. կտեսնենք մյուս անգամ։ Այնտեղ էլ մի փոքր հանգստանալուց և սնվելուց հետո ճանապարհ ընկանք։
Ես շատ ուրախ եմ, որ ընտրեցի այս ճամփորդությունը։Ես շատ ուրախ էի ճանապարհորդել հենց այս խմբի հետ։                    Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց լուման են ունեցել այս ճանապարհորդությունը կազմակերպելու մեջ։ Եվ առաջնահերթ շնորհակալ եմ իմ շատ սիրելի կազմակերպիչներին՝ ընկեր Դիանա Նազարյանին, ընկեր Վարդան Կարապետյանին և ընկեր Հայարփի Անանյանին՝ նման անմոռանալի պահեր պարգևելու համար: