Պետություն

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։

Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո։ Պետությունները կարող են լինել սուվերեն (ինքնիշխան) և ոչ սուվերեն (ոչ ինքնիշխան)։ Օրինակ, դաշնային (ֆեդերալ) պետությունները դաշնային (ֆեդերալ) միությունների անդամ են, և միայն մասնակիորեն են սուվերեն, բայց, այնուամենայնիվ պետություններ են։ Որոշ պետություններ արտաքին սուվերենի կամ գերիշխանության (հեգեմոնիայի) սուբյեկտ են, որում հիմնական սուվերենությունը գտնվում է մեկ այլ պետության մեջ։ Այն պետությունները, որոնք ինքնիշխան են, հայտնի են որպես սուվերեն պետություններ։ Ամերիկյան անգլերենի կրողները հաճախ պետություն և կառավարություն տերմինները օգտագործում են որպես հոմանիշներ, որտեղ երկու բառերն էլ ենթադրում են կազմակերպված քաղաքական խմբի առկայություն, որը որոշակի տարածքում իրականացնում է իշխանություն։ Շատ հասարակություններ պետությունների կողմից կառավարվել են հազարամյակներով, մինչդեռ որոշները եղել են պետականազուրկ հասարակություններ։ Ժամանակի ընթացքում կառավարման բազմաթիվ ձևեր են զարգացել՝ իրենց գոյության իրավունքը հիմնավորելով ամենատարբեր արդարացումներով( ինչպես օրինակ Թագավորների աստվածային իրավունքը, հասարակական պայմանագրի տեսությունը և այլն)։ 21-րդ դարում ժամանակակից ազգ֊պետությունը պետության գերիշխող ձևն է, որի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը։

Տավուշն իմ աչքերով

Անկախության տոնին ընդառաջ՝ որոշեցի մասնակցել բարձունքների նվաճման հետաքրքիր մի նախագծի՝ «Մշուշից այն կողմ. Տավուշ»: Մանավանդ որ ինձ հետ էին իմ տավուշեցի համադասարանցիները: Այնքան սիրով, ոգևորությամբ են պատմում իրենց անտառների, սարերի ու ձորերի մասին, որ  անպայման ուզում էի տեսնել: Վաղ առավոտյան մեր խումբը ճամփա ընկավ դեպի հրաշագեղ Տավուշի մարզ։ Առաջին կանգառը եղավ Սևանի ափին, այսպես ասած, կարճատև դադար, փոքրիկ նախաճաշ: Հետո հասանք Հովք: Գիտեի՝  մեզ սպասում են,  բայց շատ զարմացա, երբ տեսա մեզ դիմավորողների մեծ բազմությունը: Ուս

ուցիչների մի մեծ խումբ, որոնք տեղացի չէին, բայց եկել էին գյուղ, 20-25 աշակերտ, որոնք այնքան սիրով դարձան մեր ուղեկիցն ու ընկերը: Բայց ամենասիրունը ծանր խուրջիններով ծանրաբեռ երեք նժույգներն էին, որոնք միշտ առջևում էին, մենք՝ հետևում: Երկար-երկար-երկար, սիրուն-սիրուն, բայց դժվար-դժվար մի ճանապարհ: Անընդհատ մտածում էի՝ էլի քայլում եմ չտրորված արահետներով, գնում եմ՝ իմ երկրի ևս մեկ անկյուն բացահայտելու: Ձիերի ետևից ձգվում էր իրար հետից քայլող ճամփորդների երկար, շատ երկար շարքը: Հասանք: Մի կերպ, մեծ դժվարությամբ բարձրացանք բերդ: Բավական գեղեցիկ կառույց էր, կիսաքանդ եղած։ Հետո ամեն ինչ, ինչպես միշտ՝ ավանդություններ, նկարներ, դրոշ, երգ ու պար: Արդեն մութն ընկնում էր։ Վերադարձանք մեքենայի մոտ և գնացինք հյուրատուն։ Ընթրելուց հետո այնքան հոգնած էինք, որ միանգամից պառկեցինք քնելու։ Առավոտը արթնացանք հանգստացած: Վերջին կանգառը Մակարավանքն էր՝ 13֊րդ դարի մի եզակի կառույց, մի հրաշալի պատմական վայր , որը ճանաչված է ամբողջ աշխարհում։

Տուն վերադարձա շատ գոհ և ուրախ, մի փոքր հոգնած, բայց հաղթած մարդու տրամադրությամբ:

 

 

Ակուտագավա Րյունոսկե «Երեք ինչու»

Ընթերեցեցի  «Երեք ինչու» պատմվածքը, որի հեղինակը Ակուտագավա Րյունոսկեն է: Հետաքրքիր պատմություն էր:

Առաջին ինչուն նրա մասին էր պատմում, թե ինչպես Ֆաուստը բացահայտեց խնձորին տարբեր դեպքերում: Նրա համար խնձորը չարի և բարու իմաստության պտուղն էր, բայց հետո խնձորը նրա համար դարձավ նաև ուտելիք, նատյուրմորտ, փող և վերջում, որպես տանջանքի գործիք:

Կարծում եմ, մենք էլ կյանքում պետք է ամեն ինչին նայենք բոլոր տեսանկյուններից և ստույգ, քանի որ միայն մի կողմը տեսնելը բավարար չէ և հետո սխալը ուղելը շատ դժվար է:

Երկրորդ ինչուն Սաբայի թագուհու և Սողոմոնի մասին էր: Սողոմոնը սիրում էր Սաբայի թագուհուն, բայց դա փոխադարձ չէր, իսկ վերջում նա մի քանի օր մենակ մնաց և ամեն ինչ մոռացավ և սկսեց նոր կյանք: Սա նրա մասին է, որ ինչ որ բան անելուց առաջ պետք է շատ լավ մտածել և կյանքը կարողանալ սկսել նոր և մաքուր էջից:

Երրորդը Ռոբինզոնի մասին, ով ընտելացել էր իրեն կողքից տեսնելու համար: Կարծում եմ, ասելիքը այն է, որ յուրաքանչյուրը պետք է իրենց կողքից նայի և լավ մտածի, թե ինչ է անում:

Ճայեր

Այս պատմությունը վկայում է այն մասին, որ այս օր էլ դեռ կան ապերախտ երեխաներ, որոնք մոռանում են իրենց ծնողներին և թողնում նրանց մենության մեջ: Բայց ծերունին ուժեղ գտնվելեվ կարողացավ հաղթահարել մենությունը և փորձեց այդ բացը լրացնել ճայեր միջոցով: Ճայերը դարձել էին նրա զավակները և նա նույնքան տխրում էր ճայերի կորստից, որքան իր սեփակքն զավակների կորստից: Այս պատմությունը մենության մասին էր, թե որքան դժվար է առանց հարազատի և որքան մարդը ունի դրա կարիքը, մանավանդ ծերության մեջ:

Translate word

Fall behind — հետ ընկնել

Feel down — անտրամադիր

Find out — պարզել

Get along — յոլա գնալ

Get throught — անցնել ինչ֊որ բանի վրայով

Get up — արթնանալ, վեր կենալ

Give in — հանձնվել

Give up — դադարել(թարգել), հանձնվել

Grow up — աճել, մեծանալ

Grow out — փոքրանալ (հագուստը)

Hand on — փոխանցել

Have on — զբաղված լինել

Keep away — հետ պահել (պաշտպանել)

Knock down — ջարդել, փշրել

Look after — հոգ տանել, խնամել

Look out — ուշդրություն դարձնել

Look up — բառարանում բառ փնտրել

Look for — փնտրել

Look forward to — անհամբեր սպասել

 

 

Բաղաձայնների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ղ կամ խ։

Աղբյուր, աղջիկ, խրոխտ, աղտ (կեղտ), ախտ (հիվանդություն),
հախճապակի, աղքատ, բողկ, տախտակ, գաղթ, դաղձ, կմախք, դեղձ,
դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, կեղտ, կողպեք, կողք, հաղթել,
տաղտկալի, հղկել, ճեղք, կխտար, մաղթել, մեղք, մղկտալ, շաղկապ,
շղթա, թուխպ, ողբ, ողջ, ողկույզ, ցողաթաթախ, պղտոր, ուղտ
(սապատավոր կենդանի), ուխտ (երդում, դաշինք), փեղկ, ծխնի, փոխք,
քաղցր, սանդուղք, ծխնելույզ, փախչել, սեղմել։

2.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ր կամ ռ։
Վառվռուն, ախորժակ, բարբառ, խռխռալ, գանգուր, կենսաթրթիռ,
թրթուր, կարկառել, երկնակարկառ, սարսուռ, ճանկռել, դրդռալ, կրճիկ,
արժանի, ճռճռալ, արհամարհել, գրգիռ, խրճիթ, կրծել, խոշոր, խոժոռ,
թռվռալ, խրթխրթալ, ծռմռել, փռփռալ, փփրել, փորփրել, քրքրել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (մ-ն, ժ-շ, զ-ս)։
ա) Ամբաստանել, ըմպանակ, ամբար, ամբարիշտ, շամփուր,
զամբյուղ, ամբարձիչ, ամբարտակ, շիմպանզե, ամբարտավան, ամբիոն,
ամբոխ, ամբողջ, ամպամած, ամփոփ, անֆիթատրոն, անբասիր,
բամբակ, բամբուկ, թմբուկ, գամփռ, դամբարան, ըմբոստ, ըմբռնել,
թմբլիկ, համբավ, անբավ, ճամբար, ճամփորդ, ճանապարհ, չեմպիոն,
սինֆոնիա, սմբակ, սուսամբար, փամփուշտ։

բ) Ապառաժ, պատշգամբ, գույժ, դժխեմ, դշխո, երաժտահավ,
խոժոռ, խոշոր, հուժկու, դրժել, նաժիշտ, օժտել։

գ) Ավտոբուս, գիպս, բզկտել, վազքուղի, նարգիզ, համհարզ,
հիպնոս, որպես, ֆիզկուլտուրա։

Հայոց լեզու

Հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային ծեզուն է։ Պատկանում է Հնդևրոպական լեզվաընտանիքին, սակայն հետո պարզվեց, որ այն առանձին լեզու է։ Հայերենն անցել է զարգացման երեք փուլ։ Գրաբար 5֊11֊րդ դարեր, միջին հայերեն 12֊16֊րդ դարեր, աշխարհաբար իր երկու ճյուղեչով 17֊րդ դարից մինչև մեր օրերը։ Աշխարհաբարի երկու ճյուղերն են՝ արևելահայերեն, արևմտահայերեն։