ՙՙՍեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման ժամանակ՛՛

Ես ինքնամեկուսացման ժամանակ օրս անցկացնում եմ հիմնականում, ֆիլմ դիտելով, պարապմունքներով, ընթերցում եմ գիրք և տան պայմաններում սպորտով եմ զբաղվում։ Կարևորում եմ սպորտով զբաղվելը, քանի որ անընդհատ տանը մնալով իմունիտետը թուլանում է, անընդհատ պառկելու ցանկություն է առաջանում, իսկ սպորտը կոփում է: Իմ դիտած ֆիլմերը ոչ ոքի խորհուրդ չեմ տա, իսկ գիրքս դեռ չեմ վերջացրել՝ նունպես չեմ կարող խորհուրդտալ։

Անկեղծ ասած, օրս շատ միապաղաղ է անցնում և շատ բան էլ չկա ասելու։ Շփվում եմ ընկերներիս հետ տեսազանգի շնորհիվ, մասնակցում եմ դասերին, առցանց կատարում պարապմունքներս։

Թողնել մեկնաբանություն